Համաշխարհային շուկաներում նավթի գինը մեկ դոլարով էժանացել է
Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, համաշխարհային շուկաներում նավթի գինը մեկ դոլարով էժանացել է։
Նյու Յորքյան «Light Sweet» ապրանքանիշով՝ նավթի գինն ընկել է 1,03 դոլարով՝ հասնելով 1 բարելի դիմաց 70,93 դոլարի։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նավթի գինը 72,42 դոլարից չէր իջնում։
Լոնդոնյան IСE բորսայում սեպտեմբերյան ֆյուչրսների գները նույնպես իջել են, և «Brent Crude Oil» ապրանքինիշի նավթային խառնուրդների գինն ընկել է 1,24 դոլարով՝ մեկ բարելի դիմաց դառնալով 73, 59 դոլար։ Իսկ օգոստոսի 6-ի տվյալներով դրա գինը հասնում էր մինչև 76 դոլարի։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, բորսայում տեղի ունեցող իրադարձությունները փորձագետները կապում են դոլարի ամրապնդման հետ, որն արձանագրվել էր ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության այն հայտարարությունից հետո՝ ըստ որի գործազրկության մակարդակը երկրում սպասվող 9,6%-ի փոխարեն հասել է 9,4%-ի։

Ըստ «AFP» գործակալության