Լրահոս

11.02.2014 16:34


Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գործող խանութի հետնամասում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ քննչական խումբը նշված խանութի հետնամասում հայտնաբերել է Ավան-Առինջ գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Վերդյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ Կ. Վերդյանի մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, ինչը ենթադրել է տալիս, որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը թաղամասում հայտնի էր ոգելից խմիչքների նկատմամբ իր հակվածությամբ, և հաճախակի էր գինովցած լինում:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը