Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
«ՀայաստանիհանդիսատեսըբարձրէգնահատելդերասանիևբեմադրիչիՁերառանձնահատուկևբազմակողմանիտաղանդը, որշռայլորենդրսևորվելէթատրոնում, կինոյումևհեռուստաէկրանին: ՁերղեկավարածԵրևանիխամաճիկներիպետականթատրոնըմերհասարակությանհամարկիրթևնրբաճաշակքաղաքացիձևավորողկարևորմշակութայինօջախէ»,- իր հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը՝ Էլբակյանին մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Այս շնորհավորական հեռագրին կարելի էր եւ ուշադրություն չդարձնել կամ՝ պարզապես ներքին գոհունակությամբ ընդունել լուրը, որ երկրի ղեկավարը ահա շնորհավորում է արվեստագետի տարեդարձը: Այսինքն՝ անտարբեր չէ ստեղծագործող մարդկանց նկատմամբ:
Սակայն, որեւէ կերպ չես կարող անտարբերության մատնել այս հեռագիրը թեկուզ այն պատճառով, որ Էլբակյանի կարգավիճակում են, այն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի վկայականներ ունեն հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր մարդիկ: Բայց Սերժ Սարգսյանը նրանց տարեդարձերի կապակցությամբ (անգամ հոբելյանական)՝ երբեք չի հիշել այդ արվեստագետներին:
Ավելին, հոբելյանական տարեդարձի առթիվ Բաղրամյան 26-ից շնորհավորհանք է հղվել միայն ՀՀ ժողովրդական արտիստի կարգավիճակ ունեցողներին:
Իսկ Էլբակյանին նախագահական բարձրունքից հիշելու, շնորհավորելու եւ գնահատելու պատճառը Սերժ Սարգսյանի համար, ինչպես ասում են, ուղղակի, հրամայական էր:
Եթե Էլբակյանը (Տիգրան Ներսիսյանի հետ) Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին ամպհովանի է պահում Սերժ Սարգսյանի գլխին, ապա նրան ոչ միայն մոռանալ չի լինի, այլեւ այդ տեսակի հանդեպ պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորել: Դա՛ է հենց Սերժ Սարգսյանի սիրած տեսակը:
Մանավանդ, երբ ամպհովանի բռնելու այդ քայլից հետո, երբ բացասական գնահատականների պակաս չկար, նույն Էլբակյանը այսպես արձագանքեց բոլոր նրանց, ովքեր, մեղմ ասած՝ ապշած էին իր ու գործընկերոջ դրսեւորած վարքագծից: Նա նախ հազարավոր մարդկանց «հիմար» անվանեց՝ իր եւ Տիգրան Ներսիսյանի «զոնտիկ» բռնելու «նախաձեռնողականությունը» քննադատելու համար, իսկ հետո հայտարարեց. «Ես Աստծուն հավատացող մարդ եմ եւ պատվում եմ մեր իշխանություններին, որովհետեւ Աստված այդպես է պատվիրել: Պետք է հարգել այն իշխանություններին, որոնց Աստված թույլ է տվել, որ դու ունենաս եւ պատվես»:
Դե, մարդ, որ բան չունի ասելու՝ ձեռքը գցում է խաչին ու Ավետարանին:
Դե, իսկ Սերժ Սարգսյանի մասով այլեւս ասելիք չկա: Ո՞ւմ հայտնի չեն նրա առանձնահատուկ վերաբերմունքն ու «բարձր հովանի» հանդիսանալու մղումներն ու ձգտումները, որոնք արտահայտում է բացառապես բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր խամաճիկներ, կամակատարներ, դհոլներ ու հաճախորդներ են:
Ինչեւէ՝ «Նմանը զմնանին գտանե»:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Հա՛…Տիգրան Ներսիսյանն էլ թող հանգիստ լինի, մի երկու տարուց Սերժ Սարգսյանը հաստատ իր 50-ամյակն էլ կշնորհավորի այնպես, ինչպես Էլբակյանինը: Գուցե մինչ այդ էս երկուսն արդեն ՀՀ ժողովրդական արտիստի կոչում էլ ստանան:
Աշխարհիկ մեկի գլխին ամպհովանի բռնելը էժան հաճույքներից չէ: Բա՞:
Թեև դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը կարող է և չհասցնել նախագահի կարգավիճակով Տիգրան Ներսիսյանին շնորհավորելու գործը։ Ճիշտը երևի վաղաժամ շնորհավորանք պոկելն է։ Մեծ աշխարհ է, ամեն ինչ հնարավոր է։
Շնորհավորում են միայն խամաճիկների՞ն
Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է»,- իր հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը՝ Էլբակյանին մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: