Քաղաքական

11.02.2014 11:53


«Դ!ԵՄ ԵՄ»–ը շտապ գնում է «Սարդարապատ»–ի աշխատակիցներին սատարելու

«Դ!ԵՄ ԵՄ»–ը շտապ գնում է «Սարդարապատ»–ի աշխատակիցներին սատարելու

Ինչպես տեղեկացրել էինք, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ահազանգել էին, որ այսօր՝ ժամը 12։00–ին, «Սարդարապատ» համալիրի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր աշխատողներին ավտոբուսով պարտադրաբար տանելու է Արմավիրի ՎՏԲ բանկ՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ընտրելու:

Պարտադրաբար ֆոնդ չընտրելու հարցում աշխատակիցներին սատարելու և ցույց տալու համար, որ նրանք միայնակ չեն, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները որոշել են շտապ գնալ Սարդարապատ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը