Կարծիք

11.02.2014 10:39


«Իշխանությունների վարած քաղաքականությունից հստակ երևում է, որ ոչ թե ժողովուրդն է դեմ իշխանություններին, այլ լրիվ հակառակը»

«Իշխանությունների վարած քաղաքականությունից հստակ երևում է, որ ոչ թե ժողովուրդն է դեմ իշխանություններին, այլ լրիվ հակառակը»

Ժողովո՞ւրդն է դեմ իշխանություններին, թե՞ իշխանությունները՝ ժողովրդին։
2013թ․ հունվարի 1-ին ուժի մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով մեր ժողովրդի հարկային բեռը ավելացավ ± 10 %-ով
2013թ․ ապրիլից գազի գինը թանկացավ 18 %-ով
2013թ․ մայիսից լույսի գինը թանկացավ ± 25 %-ով
2013թ․ ամռանը փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը 50%-ով
2013թ․ աշնանը հացամթերքը թանկացավ ± 10%-ով
2013թ․ ընթացքում ծխախոտը թանկացավ ± 10%-ով
2014թ․ հունվարի մեկից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգը /չնայած նրան, որ օրենքի պարտադիր բաղադրիչը վիճարկվում է ՍԴ-ում, սակայն, օրենքը կիրառվում է գրեթե ամենուր, նույնիսկ՝ կան հիմնարկներ, որոնք օգտվելով առիթից՝ պահումներ են կատարել նաև դեկտեմբերի աշխատավարդձերց/։

Հիմնվելով այս մեկ օրացուցային տարվա ընթացքում թանկացումներին, ի՞նչ
եք կարծում, ժողովու՞րդն է դեմ իշխանություններին, թե՞ իշխանությունները՝ ժողովրդին։

Հ․Գ․: Իշխանությունների վարած քաղաքականությունից հստակ երևում է, որ ոչ թե ժողովուրդն է դեմ իշխանություններին, այլ լրիվ հակառակը, և այդ է պատճառը, որ իշխանություններն անում են հնարավորն ու անհնարինը ժողովրդից ազատվելու համար։
Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը