Փորձագետ. «Բաքուն հրաժարվել է ղարաբաղյան բլից–կրիգից»
«Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական դոկտրինը լուրջ փոփոխությունների է ենթարկվում», այդ մասին Regnum-ին հաղորդել է փորձագետ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Նա ասել է հետևյալը. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի հիմնական ռազմական հակառակորդները՝ Հայաստանն ու Լեռնային Ղարբաղն են։ Միաժամանակ, ես Բաքվին խորհուրդ կտայի չանտեսել Վրաստանի կողմից սպառնացող պարտիզանական վտանգն ու Թուրքմենստանի լոկալ ռազմական սպառնալիքը, ինչպես նաև իրատեսական և անհաղթահերելի ռազմական վտանգը Իրանի կողմից։ Եվ չնայած դրան, Ադրբեջանի ամբողջ ռազմական դոկտրինը հենվում է Հայաստանի նկատմամբ ռազմական ռևանշի հասնելու վրա։ Վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Բաքվի գործողություններում լուրջ փոփոխություններ է արձանագրվում՝ այն է Ադրբեջանը հրաժարվել է բլից-կրիգից։ Եթե նախկինում Ադրբեջանը ելնում էր նույն Սահակաշվիլի կողմից ընդունված «էթնիկ զտումների» սկզբունքից, և պլանավորում էր «դուրս մղել» Ղարաբաղի բնակչությանը, ապա հիմա Բաքվի փորձագետներն ու քարոզիչները հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում խոսում են 10.000 մարդու կորստի մասին։ Բացի այդ միջազգային հանրությունը թույլ չի տա Ադրբեջանին սկսելու տևական պատերազմ»,ասել է փորձագետը։ Նրա կարծիքով Բաքվի կողմից ղարաբաղյան բլից-կրիգից հրաժարվելը փաստ է, սակայն հասկանալի չէ, թե Ադրբեջանն ի՞նչ հույսեր ունի՝ վերադարձնե՞լ Ղարաբաղին սահմանակից շրջանները, թե այն, որ Հայաստանի և Ղարաբաղի ռազմական ենթակառուցվածքները կքանդվեն այն բանից հետո, երբ այդ շրջանները կհանձնվեն Ադրբեջանին։