Կարծիք

11.02.2014 09:58


Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքն ու երթը շատ հետաքրքիր ու գրավիչ են դառնում: Խոչընդոտելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը՝ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ինն ակտիվիստները՝ պատճառաբանությամբ, թե պետական գույքին վնաս հասցնելու փորձ է կատարվել, այն դեպքում, երբ իրազեկումն անգամ չէր էլ մեկնարկել: Փաստորեն, իշխանությունները, մարազմի մեջ հայտնվելով, ցույց են տալիս իրենց վախը, սարսափը և օրուգիշեր մտածելը, թե քանի տասնյակ հազարանոց մարդկանց բազմություն է հավաքվելու մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաք–երթին։ Երկիրը կառավարելու իշխանության ժամկետը կախված է մազից: Իշխանություններն իրենց ապօրինի գործելաոճով չեմ կարծում, որ ինչ–որ նպատակի կհասնեն, կամ վախի մթնոլորտ կստեղծեն, քանի որ դա վաղուց իր ուժը կորցրած անիմաստ ոճ է: Ի գիտություն ամբողջ հայ ժողովրդի՝ պետք է գիտակցել ու հասկանալ, որ իշխանության վախն այն է, թե որքան մարդ կհավաքվի մարտի 1-ին Ազատության հապարակում։ Իշխանությունը մտածում է, թե ինչպես ժողովրդի դեմն առնի, որ «Սերժի՛կ, հեռացի՛ր» չգոռան, մարտի 1-ի իրազեկումը կանխի, այլ ոչ թե գործատեղեր բացի, ժողովրդի կարիքները հոգա, արտագաղթի մասին մտածի, Հայաստանը դեպի զարգացման ուղով տանի (չնայած Հայաստանը զարգացման ուղով տանելն արդեն իսկ երազանք է, ու անհնար է ներկայիս գործող իշխանությունների կառավարման ընթացքում) և այլն: Ժողովրդի տարբեր տեսակի խնդիրները, կարիքները ոչ թե ժամանակ առ ժամանակ են վատանում, այլ օր օրի, և, կարող եմ վստահեցնել, որ երկրում որևէ դրական կամ հօգուտ ժողովրդի բարեփոխումներ չեն լինի, կամ որևէ օրենք չի կասեցվի: Եթե ժողովուրդը ցանկանում է ապրել իր պատկերացրած Հայաստանում (ես չեմ էլ կասկածում, որ ուզում է), դրա միակ երաշխիքն օր առաջ ազատվելն է բռնապետական ռեժիմից, ապօրինաբար նախագահական աթոռը զավթած, հայ ժողովրդին թալանող Սերժ Սարգսյանից: Հայաստանում ժողովրդի միակ նպատակն ու օրակարգը պետք է լինի այն, որ բոլոր ուժերը կոնսոլիդացվեն մեկ հարցի շուրջ ու ընտրեն մեկ ուղղություն (քանի որ այլ ուղղություն չկա և չի էլ մնացել)՝ դեպի իշխանափոխություն:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը