-Մենք պետք է ունենանք դիվանագիտական լեզու, կարողանանք քննարկել հարցեր, որոնք կարևոր են մեր երկրի համար։ Միայն մենք պրոբլեմ չունենք, բազմաթիվ ազգեր ունեն պրոբլեմ, և մենք անպայման պիտի բարձրաձայնենք մերը։ Պետք է համապատասխանեցնենք մոլորակի շահերը մերինի հետ. այ սա է դիվանագիտությունը, որը մենք չունենք,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ասել է երգչուհի Էմմա Պետրոսյանը։
Այն հարցին, թե ինչ կարծիք ունի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունների մասին, երգչուհին պատասխանել է, թե մենք ենք մեղավոր, որ նա նման հայտարարություններ է անում։
- Մենք պիտի վերաբնակեցնեինք այդ ազատագրված տարածքները, բայց արեցի՞նք......չարեցինք։ Միջազգային մակարդակով է որոշվում, թե ովքեր են բնակվելու այդ տարածքներում։ Մենք չարեցինք, հիմա էլ նրանք ադրբեջանցիներին կլցնեն այդ տարածքները, պետք չէ ուրիշներին մեղադրել։ Մենք ենք մեղավոր,-հավելել է նա։
Նրա խոսքերով՝ տարածքներ վերադարձնելու մասին խոսելն ուղղակի աբսուրդ է։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին երգչուհին հստակ կարծիք չհայտնեց՝ նշելով, որ ինքն էլ չգիտի, թե ճիշտը որն է։
Էմմա Պետրոսյան. «Մենք չունենք դիվանագիտություն»

7or.am