Լրահոս

07.08.2009 16:16


Վրաց–հարավօսական պատերազմն իր ազդեցությո՞ւնն է ունեցել ԼՂ–ի հակամարտության կարգավորման վրա

Վրաց–հարավօսական պատերազմն իր ազդեցությո՞ւնն է ունեցել ԼՂ–ի հակամարտության կարգավորման վրա

Ռուս-վրացական պատերազմից մեկ տարի է անցել։ Հետադարձ հայացք նետելով՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ պատերազմն իր ազդեցությունն է ունեցել նաև ԼՂ-ի համակարտության վրա։ Այստեղ նույնպես կարող էր պատերազմ վերսկսվել։ Ռուսատանի աջակցությամբ դա կասեցվել է։ Որպես վառ օրինակ՝ քաղաքագետը բերել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, որով Հայաստանը գոնե մի փոքր երաշխիք է ստացել, որ Վրաստանի ու Հարավային Օսիայի օրինակով ԱՄՆ-ն Ադրբեջանին չի դրդի պատերազմի.

-Ամրագրվել է, որ Ադրբեջանը պարտավորվում է չվերսկսել պատերազմը ու շարունակել միմիայն խաղաղ բանակցություններ։ Ամրագրվել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ֆրանսիան երբեք հովանավոր չեն կանգնի ադրբեջանական որևէ ուժային քայլի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը