Սերգեյ Շաքարյանց. «Մեղավորներին ման եկեք Թուրքիայում»
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև մեղավորը ոչ թե հայկական, այլ թուրքական կողմն է.
-Մեղավորներին ման եկեք Թուրքիայում, ոչ թե Հայաստանում. այստեղ բոլորը պատրաստ են,- ասել է Ս. Շաքարյանցը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն «պատրաստ է Հայաստանի և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը»։
Իսկ Թուրքիայի հետ նման հարաբերությունների հաստատմանը Ս. Շաքարյանցը դեմ է։ Նա համոզված է, որ Թուրքիան պետք է անցնի Գերմանիայի «ճանապարհը».
-Թուրքական ցանկացած ղեկավար պետք է գա Հայաստան, բարձրանա մեր Ծիծեռնակաբերդը, ծնկի իջնի ու ներողություն խնդրի իր նախնիների ու պետության անունից։ Ցեղասպանությունն ապացուցելու համար պետք չէ, որ արխիվներ բացեն, պատմական կոնֆերանս կազմակերպեն..., բավական է այն ժամանակվա արտասահմանյան բոլոր դեսպանների զեկուցագրերը կարդալ՝ հասկանալու համար, որ դա եղել է պետականորեն կազմակերպված սպանդ։

7or.am