Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունել է Ֆրանսիայի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքի քաղաքապետ Հյուգ Ռոնդոյին
Ս.թ. օգոստոսի 7-ին Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքիքաղաքապետ Հյուգ Ռոնդոյին:
Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Ղազինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Ռոնդոյի ջանքերի համար, որոնց շնորհիվ Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքը քույր քաղաք դարձավ Հայաստանի Արարատ և Սևան քաղաքների հետ: Տիկին Ղազինյանը կարևորեց Հայաստանի և Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցությունը, որը նրա բնորոշմամբ լավ հիմք է ստեղծում միջպետական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Երկուստեք արժևորվեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված սերտ կապերը և ակտիվ փոխշփումները: Իր հերթին Հյուգ Ռոնդոն բարձր գնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները և ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի զարգացմանը:
Զրուցակիցները կարևորեցին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կանոնավոր կապերի խորացման անհրաժեշտությունը:
Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունել է Ֆրանսիայի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքի քաղաքապետ Հյուգ Ռոնդոյին
Ս.թ. օգոստոսի 7-ին Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքի քաղաքապետ Հյուգ Ռոնդոյին: