Կարծիք

08.02.2014 15:43


«Ժողովրդի համախմբումն ու միասնականությունը տանելու է մինչև իշխանափոխություն»

«Ժողովրդի համախմբումն ու միասնականությունը տանելու է մինչև իշխանափոխություն»

2014 թվականը հայ ժողովրդին ստիպեց՝ ավելի խորը, գիտակից մտածի ու ավելի խելամիտ մոտենա այս իշխանությունների հեռացման հարցին: Եվ տպավորությունն այնպիսին է, թե հենց 2014 թվականին էր ամբողջ հայ ժողովուրդը սպասում: Գործող իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վաճառել են երկրի գրեթե ամեն ինչ՝ սկսած ամենափոքր սեփականությունից, վերջացրած ամենամեծ սեփականությամբ: Մի փոքր խորը մտածելուց հետո կարելի է հասկանալ, որ ժողովուրդն իր սեփական երկրում ապրելու փոխարեն ապրում է այլ Հայաստանում՝ նվաստացած հյուրի կարգավիճակով: Եթե իշխանությունները չամաչեն (իհարկե, նրանց մեջ ամոթի նշույլ չի մնացել), ապա վաղը, մյուս օրը կամ մեկ ուրիշ գեղեցիկ օր հայ ժողովրդին էլ կվաճառեն, որպեսզի մեկ օր ավելի մնան զավթած աթոռներին: Եթե իսկապես այս իշխանությունների մեջ մի փոքրիկ խիղճ մնացել է, պետք է ժողովրդից հրապարակայնորեն ներողություն խնդրեն ու հեռանան՝ չստիպելով ժողովրդին դիմենլ ավելի կոշտ քայլերի, քանի որ դրանից միայն տուժելու են հենց իշխանությունները: Վերջիվերջո, այս ապօրինությանը կա սկիզբ ու վերջ: Եվ ես կարող եմ վստահորեն ասել, որ սա արդեն վերջն է, և տեսնելով ժողովրդի՝ օր օրի զարգացող համախմբումն ու միասնական գործելաոճը՝ դա հաստատ տանելու է մինչև «ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»: Եվ կարող եմ վստահորեն ասել, որ միայն իշխանափոխությունից հետո Հայաստանում կուտակված բոլոր տեսակի հարցերին լուծում կտրվի, և կտրուկ կանգ կառնի արտագաղթը: Արդեն ժամանակն է այս իշխանություններին՝ իրենց առաջնորդի հետ, ճանապարհելը:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը