Լրահոս

07.02.2014 11:56


ԲՀԿ համագումարը՝ փետրվարի 15–ին

ԲՀԿ համագումարը՝ փետրվարի 15–ին

Ինչպես տեղեկացրել էինք, հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի քառօրյայի առաջին օրը խորհրդարան այցելած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հայտնել էր, որ առաջիկայում հրավիրվելիք ԲՀԿ համագումարի օրը բոլո՛ր հարցերի պատասխանները կտրվեն։

–Կան հարցեր, որոնց պատասխանին սպասում են և՛ հանրությունը, և՛ լրագրողները, և՛ իմ կուսակցական ընկերները։ Բոլոր հարցերի պատասխանները, որոնք ձեզ հետաքրքրում են, անպայման կտրվեն,–ասել էր նա՝ հավելելով, որ մինչև այս շաբաթվա վերջ ԲՀԿ–ի համագումարի օրն արդեն հայտնի կդառնա։

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ արդեն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ համագումարի օրն արդեն որոշվել է, այն տեղի կունենա փետրվարի 15–ին։

–Կարող եմ միայն ասել, որ ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները համագումարի ընթացքում դուք անպայմանորեն կստանաք,–վստահեցրել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը