Քաղաքագետ. «Առաջին անգամ Թուրքիային ֆուտբոլային պաս է արել Լևոն Տեր–Պետրոսյա՛նը»
-Առաջին անգամ Թուրքիային ֆուտբոլային պաս է արել Լևոն Տեր-Պետրոսյա՛նը՝ 1993թ.,-մամուլի ասուլիսի ժամանակ «7օր»-ին ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հիշեցնելով, որ 1993թ. 3+2 հատուկ ձևաչափ է եղել, որում ընդգրկված էին Ամերիկան, Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։ Ս. Շաքարյանցի խոսքերով՝ 1993թ. Թուրքիայի մասնակցությամբ նախաձեռնված հակահայկական քայլերը կասեցվել են միմիայն մեկ պատճառով՝ 1993թ. ամռանը Ադրբեջանում սկսված ներքաղաքական ապակայունացման, ինչի արդյունքում Էլչիբեի փոխարեն Նախիջևանից իշխանության եկավ Հեյդար Ալիևը։ Քաղաղաքետը համոզված է, որ ՀՀ պետական այրերը սա թաքցնելու փոխարեն «պետք է խոստովանեն իրենց մեղքերն ազգի առջև»։ Այդպիսի մեղքերից մեկն էլ Ս. Շաքարյանցը համարում է այն, որ «ՀՀՇ-ի իշխանության օրոք համաձայնություն ենք տվել, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ»։ Եվ այսօր, երբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկում է ԼՂ հարցը, ըստ քաղաքագետի, Հայաստանը բողոքել չի կարող, քանի որ Թուրքիան՝ որպես ՄԽ անդամ, իրավունք ունի մեկ այլ անդամի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության ցանկացած հարց.
-Եթե 1992թ. չլիներ այդ որոշումը, գուցե նաև հենց այսօր մենք Պուտինին ուղղակի հարց ուղղելու իրավունք ունենայինք։
Ս. Շաքարյանցը նաև հավելել է, որ թուրք պաշտոնյաների կողմից 90-ականներին հնչեցվող այն խորհուրդները, թե ինչպե՞ս պետք է հայերն իրենց դրսևորեն, որ թուրքերը չոչնչացնեն, Լևոն Տեր-Պետրոսյանը սիրով լսում էր.
-Չգիտեմ ինչո՞ւ է սիրում էդ մարդը Թուրքիային։ Թող սիրի, մեր հասարակությունն ազատ հասարակություն է և կարող է սիրել նույնիսկ սատանային։

7or.am