Լրահոս

07.02.2014 12:57


Իրանը պատրաստ է պատասխանել ՄԱԳԱՏԵ–ի բոլոր հարցերին

Իրանը պատրաստ է պատասխանել ՄԱԳԱՏԵ–ի բոլոր հարցերին

Իրանը պատրաստ է պատասխանել ՄԱԳԱՏԵ–ին հետաքրքրող բոլոր հարցերին՝ կապված խաղաղ միջուկային ծրագրի զարգացման հետ։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հաղորդել է իրանական ատոմային վարչության ներկայացուցիչ Բեհրուզա Կամալվանդին։ Համաձայն Թեհրանի և ՄԱԳԱՏԵ–ի միջև համաձայնությունների՝ ամրագրված 2013–ի նոյեմբերի 11-ին շրջանակային համաձայնագրում, Իրանը պետք է իրականացնի վեց քայլ։ Ինչպես հայտարարել է Կամալվանդին, Թեհրանի և ՄԱԳԱՏԵ–ի բանակցությունների հաջորդ փուլն ուղղված կլինի համագործակցության ամրագրմանը։ Նրա խոսքերով՝ Իրանն արդեն իրականացրել է ծրագրի երկու կետ։ ՄԱԳԱՏԵ–ի տեսուչներն արդեն ուսումնասիրել են երկու օբյեկտ Արաքեում և Գաչինեում։ Փետրվարի 18-ին Վիեննայում բանակցություններ տեղի կունենան Իրանի և «վեցնյակի» միջազգային միջնորդների միջև։

Հիշեցնենք, որ 2013–ի նոյեմբերին Իրանը և «վեցնյակը» համաձայնության եկան, որ Թեհրանը մասնակի դադարեցնի միջուկային ծրագիրը։ Կողմերը ծրագրի իրականացմանն են անցել հունվարի 20-ից։

Այս խորագրի վերջին նյութերը