Թուրքագետ. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական մերձեցումը բավական սերտ է»
-Թուրքական հասարակության մեջ ռուսները նույնպես ընկալվում են որպես խորթ և թշնամու կերպարով։ Սակայն, եթե թուրք-ռուսական տնտեսական և այլ տիպի համագործակցությունը երկուստեք ձեռնտու լինի, ապա որևէ հիմք չունենք կասկածելու, թե այդ համագործակցությունը չի լինի,- «Փաստարկ» մամուլի ակումբում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե ռուս-թուրքական մերձեցումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, ապա, թուրքագետի կարծիքով, մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել և, որպես անկախ պետություն, նոր ստեղծվելիք իրավիճակում ունենանք մեր դիրքը։
-Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական մերձեցումը բավական սերտ է։ Սա ևս մեկ նոր մարտահրավեր է և զգոնության ազդակ կարող է լինել հայ քաղաքական մտքի համար,- ավելացրել է բանախոսը։
«Հնարավո՞ր է, որ վերոնշյալ մերձեցումն ինչ-որ հետևանքներ ունենա արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա» հարցին Ռ. Մելքոնյանը պատասխանել է.
-Իրավական տեսանկյունից ղարաբաղյան հակամարտության արդյունավետ լուծում ունենալու հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ի զօրու է որևէ դեր ունենալ, որի մեջ Թուրքիան, բարեբախտաբար, չկա։ Ռուս-թուրքական մերձեցումը չեմ ուզում կապել ղարաբաղյան հարցի հետ, քանի որ նա «դե-յուրե» որևէ ազդեցություն չունի բանակցություններում։
Անդրադառնալով Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցմանը՝ բանախոսն ասել է, թե այն կարող է մրցակցություն առաջացնել Հայաստանի և Թուրքիայի միջև. «Քանի որ մեր «փոքր» տարածաշրջանում ատոմակայանի հիմնական մենաշնորհը Հայաստանին է պատկանում, ապա դա կարող է մենաշնորհին հարվածել։ Սակայն հայկական տնտեսությունը և Հայաստանը պետք է պատրաստ լինեն մրցակցության»։

Սյուզի Մելքոնյան