Լրահոս

08.08.2009 15:23


Լևոն Մելիք–Շահնազարյան. «Շատ հնարավոր է, որ Թուրքիան խորհրդանշական ձևով երկու օրով բացի սահմանը»

Լևոն Մելիք–Շահնազարյան. «Շատ հնարավոր է, որ Թուրքիան խորհրդանշական ձևով երկու օրով բացի սահմանը»

-Ես միշտ դեմ եմ եղել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այդ սահմանի բացումը հայկական թեթև արդյունաբերության, առավել ևս՝ գյուղատնտեսության՝ շատ ծանր կացության մեջ ընկնելն է։ Ես դրանում ռազմական վտանգ եմ տեսնում։ Սահմանի բացումից 1-2 տարի հետո կհայտնվենք Իրաքի վիճակում,-«Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Նա ասել է նաև, թե մտահոգ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը կգնա Թուրքիա։ «Համոզված եմ, որ հոգու խորքում նա չի ուզում գնալ, սակայն մենք չգիտենք, թե այսօր ինչ ճնշման են ենթարկվում և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը։ Հարց է, թե որքանով կարող է մեր ղեկավարությունը դիմագրավել ճնշմանը»։

Քաղաքագետն ասել է, որ այդ ճնշումը ԱՄՆ-ի կողմից է։

-Ե՛վ քաղաքական, և՛ բարոյական իմաստով նախագահ Սարգսյանն իրավունք ունի և կարող է չմեկնել Թուրքիա։ Սակայն ճնշումը շատ հզոր է։ Ամերիկան ուզում է Թուրքիային տեսնել ԵՄ-ում և դրա համար նախ կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները։ Շատ հնարավոր է, որ Թուրքիան խորհրդանշական ձևով երկու օրով բացի սահմանը,-հավելել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը