Լրահոս

06.02.2014 21:39


Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի թիկունքի պետը

Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի թիկունքի պետը

Փետրվարի 5-ին, ժամը 04:10-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բերդավան գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Ազատյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում Ա. Ազատյանը վարելով Volkswagen Vento մակնիշի 33 ՏA 960 համարանիշի ավտոմեքենան Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և շրջվել, ինչի պատճառով էլ տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Ազատյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես գումարտակի թիկունքի պետ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը