Լրահոս

07.08.2009 14:53


Հատուկ դպրոցի տնօրենը չարաշահել է իր պաշտոնական դիրքը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»  ՊՈԱԿ-ի  տնօրենի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետությանը էական վնաս պատճառելու փաստի առթիվ:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորա Բաղդասարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, այն է՝ 2006թ. և 2007թ. 1-ին կիսամյակում ՀՀ կառավարության՝ 2005թ. օգոստոսի 5-ի թիվ 1365 որոշմամբ ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ծախսերի կողմնորոշիչ  չափաքանակների նորմաներից երեխաների սննդի համար ավել է հաշվարկել   և վճարել 5.643,2  հազար դրամ, ինչով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը:

Նորա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Այս խորագրի վերջին նյութերը