Լրահոս

06.02.2014 15:27


Ռոբերտ Նազարյանը նեղսրտել է. «Պատգամավորն իմ վրա հոդված դրեց»

Ռոբերտ Նազարյանը նեղսրտել է. «Պատգամավորն իմ վրա հոդված դրեց»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում ՀԾԿՀ–ի տարեկան հաշվետվության վերաբերյալ իր ելույթի ժամանակ կրկին հիշեցրել է, որ Քրեական օրենսգրքով վնասարարություն հոդվածը սահմանում է պատիժ։

Ու թեև Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ դա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին չի վերաբերում, վերջինը նեղսրտել է.

–Հարգարժան պարոն պատգամավորը 7–10 տարի հոդված դրեց վրաս։

Տեղում միջամտել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ԱԺ–ն նման լիազորություն չունի։

–Չունի, բայց հոդված դրեց,–շարունակել է նեղսրտել Ռ. Նազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը