Լրահոս

07.08.2009 14:03


Հրայր Թովմասյան. «Ընտրությունները Հայաստանում չեն կատարում իրենց երեք գլխավոր գործառույթները»

-Ընտրությունները Հայաստանում չեն կատարում իրենց երեք գլխավոր գործառույթները՝ տեղի չի ունենում քաղաքական կոնֆլիկտների լուծում, քաղաքական էլիտայի սելեկցիա և  իշխանության լեգիտիմիզացիա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իրավագետ, իրավական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը։

Ստեղծված իրավիճակը նա բնորոշել է որպես իրար  ոչնչացնելու խնդրի իրականացում, քանի որ քաղաքական ընդդիմությունը հայտարարում է, որ ոչնչացնելու է քաղաքական իշխանություններին, իսկ քաղաքական իշխանությունները դա փաստացի իրականացնում են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը