Լրահոս

06.02.2014 19:59


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել համացանցում վերահսկողությունն ուժեղացնելուն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել համացանցում վերահսկողությունն ուժեղացնելուն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ինտերնետ–ոլորտը կարգավորող օրինագծի հոդվածին։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն։ Օրինագծի ամբողջ փաթեթը, որը բաղկացած է տարբեր ոլորտներից, դեռ քննարկվում է խորհրդարանում։ Հնարավոր է՝ օրինագծի դիտարկումն ավարտվի այսօր, որից հետո հաստատված օրինագիծը փոխանցվի Թուրքիայի նախագահին։ Եթե խորհրդարանն ընդունի օրինագծի փաթեթը, հաջորդ օրն այդ օրինագիծը կհրապարակվի «Resmi gazette» կառավարական պարբերականում, որը կնշանակի օրենքի՝ ուժի մեջ մտնելու մասին։ Համաձայն խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի՝ հեռուստահաղորդակցման վարչությունը համացանցում, անձնական կյանքի խախտման դեպքում, առանց դատարանի թույլտվության՝ կարող է պահանջել մատակարարից՝ փակելու աղբյուրը, և 4 ժամվա ընթացքում նա ստիպված կլինի դա անել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատի տալ, եթե, նրա կարծիքով, աղբյուրի պարունակությունը խախտում է մարդու իրավունքները։ Երկրի ընդդիմադիր ուժերը և երիտասարդությունը հանդես են եկել օրինագծի խիստ քննադատությամբ՝ մեղադրելով իշխանությանը սեփական շահերի համար ինտերնետ–ոլորտը կարգավորելու ցանկության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը