Տնտեսական

06.02.2014 14:09


Իրավաբան. «5 տոկոս պահումը կամայականություն է»

Իրավաբան. «5 տոկոս պահումը կամայականություն է»

«Դե՛մ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ գործատուների կողմից աշխատավարձերի 5 տոկոս պահումները կամայական են, ինչը չի կարգավորվում կուտակային կենսաթոշակների մասին օրենքով:

«Այսինքն, սա մի կամայականություն է, որն ուղղակի ասված է վերևից»,–ընդգծել է բանախոսը։ Ըստ իրավաբանի՝ Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, մարդկանց հնարավորություն է տվել ոչ միայն չընտրել, այլ նաև իրենց փոխարեն չկարողանալ ընտրել:

«Թող արդեն վարչարարությունն իրականացնող մարմինը հարցի լուծումը քննի և պատասխանը տա: Եթե նրանք այդպիսի պայման են պարտադրել, թող այդ պարտադրանքի պատասխանատվությունը կրեն»,–ասել է բանախոսը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում է պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը