Լրահոս

06.02.2014 14:10


Վարչապետ. «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ»

Վարչապետ. «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ»

ՀՀ–ի՝ ՄՄ–ին անդամակցելուց հետո գնաճը երկրում կկազմի առավելագույնը 1.5%: Այս մասին այսօր՝ կառավարության նիստի օրակարգից առաջ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով անդրադառնալով մամուլի հրապարակումներին։

Ավանեսյանի խոսքերով՝ այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում.

«Խնդիրն առաջացել է բացառություն կազմող ապրանքներից, որոնց ցանկը մենք հրապարակել էինք, իսկ մարդիկ դրանք օգտագործում են իրավիճակը սրելու համար»։

Կառավարության ղեկավարը նախարարին հանձնարարել է կազմակերպել ասուլիս և պատասխանել բոլոր անհասկանալի հարցերին՝ ընդգծելով. «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ»։

Այս խորագրի վերջին նյութերը