Թեև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոչ արեց դեմ քվեարկել գազի պայմանագիրն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների առաջարկին, սակայն նույն իր խմբակցությունում եղան չհնազանդվող պատգամավորներ։
Մասնավորապես, ՀՀԿ–ականներ Արթուր Գևորգյանը, Գարեգին Նուշիկյանը և Լևոն Մարտիրոսյանը ձեռնպահ են քվեարկել, իսկ Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Շուշան Պետրոսյանը և Սպարտակ Մելիքյանը չեն քվեարկել։
«7օր»–ի հարցին՝ ինչո՞ւ դեմ գնաց ՀՀԿ–ի ընդհանուր գծին, մասնավորապես Գարեգին Նուշիկյանը զարմացած արձագանքել է.
–Ընդհանուր գիծ չկա՝ որպես այդպիսին՝ այդ հարցի հետ կապված։ Քաղաքական այնպիսի հարց չի, որ...եթե լինի քաղաքական հարց, այլ բան է։ Գալուստ Սահակյանը կոչ արեց դեմ քվեարկել, ես էլ իմ կարծիքն արտահայտեցի։
ՀՀԿ–ական պատգամավորն ընդգծել է, որ այդ հարցի հետ կապված՝ ինքը վերապահումներ ունի։
–Այդպե՛ս եմ հարմար գտել և ձեռնպահ եմ քվեարկել։ Ես իմ կարծիքն արտահայտեցի, և ոչ բոլորն են դեմ արտահայտվել։ Ինձ համար անհասկանալի է սահմանից այս կողմ, մինչև սպառող հասնող գազի գնային տարբերությունը։ Ինձ համար դա անհասկանալի է և անընդունելի։
Մեր հարցին՝ անգամ ՀԾԿՀ–ի նախագահ Ռոբերտ Նազարյանի բացատրություններն ԱԺ–ում բավարա՞ր չէին իր հարցերի պատասխանները ստանալու համար, Գ. Նուշիկյանն ասել է.
–Ռոբերտ Նազարյանի բացատրություններն այդքան մանրամասն չէին։ Խոսքը թվերի մասին է, և ես գտա, որ այդ թվերը չեն խոսում հօգուտ հասարակության։ Համոզված եմ, որ շատ ծախսեր կան, որոնք կարող են ավելի խնայողաբար լինել, և դրա հաշվին ավելի էժան գազ մատակարարել սպառողին։
Գարեգին Նուշիկյան. «...ՀՀԿ–ում ընդհանուր գիծ չկա»

7or.am