Քաղաքական

06.02.2014 12:25


Սերժ Սարգսյան. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»

Սերժ Սարգսյան. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»

Այսօր Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի գործողություն են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպի իրենց ու լուծում տա տևական ժամանակ չլուծվող խնդրին: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:

«Մի րոպե, մի րոպե,- սաստել է Սերժ Սարգսյանը,- եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի ինձ մեղադրե՞ք»:

Մանրամասները՝ galatv.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը