Կարծիք

06.02.2014 10:35


Տիգրան Սարգսյանը դարձել է Անորսալի Ջոն

Տիգրան Սարգսյանը դարձել է Անորսալի Ջոն

Տիգրան Սարգսյանը փախավ լրագրողներից հերթակա՛ն անգամ։ Փաստորեն, իր կողմից ընտրված լրատվամիջոցների առջև չորսժամանոց ասուլիս տալիս Տիգրան Սարգսյանն առյուծ է կտրում ու աջուձախ քննադատում, իսկ երբ գալիս է խորհրդարանում ճեպազրույց տալու ու անցանկալի, իր հետ նախապես չհամաձայնեցված հարցերին պատասխանելու ժամանակը, դառնում է կատու։

Ի դեպ, ասեմ, որ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետի ճեպազրույց տալը երկար տարիների պատմություն ունի. ավանդույթի նման բան է դարձել դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման ժամանակներից։ Երևի Տիգրան Սարգսյանն այս ավանդույթն էլ է համարում նախորդ կառավարությունից մնացած վատ ժառանգություն, որի ձեռքն ինքը հիմա կրակն է ընկել, ու ԱԺ քառօրյայի օրերին՝ ամեն չորեքշաբթի, ստիպված է լինում Անորսալի Ջո դառնալ լրագրողների համար՝ հետնամուտքից ծլկելով իր հարմարավետ «Հայկական աշխարհ»։

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը