Աշխարհ

06.02.2014 10:11


Ռուսաստանը կոչ է արել խաղերի ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»

Ռուսաստանը կոչ է արել խաղերի ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»

2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել զինված հակամարտություններում ներգրավված երկրներին խաղերի ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»։

«ԻՏԱՏ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս կոչով հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով, որ իրենց կոչն առաջին հերթին ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին։

Հիշեցնենք՝ Ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկելու են փետրվարի 7-ին Սոչիում։

Այս խորագրի վերջին նյութերը