Կարծիք

06.02.2014 09:54


Ալբերտ Գասպարյան.

Ալբերտ Գասպարյան.

Իմ շատ սիրելի հայրենական կառավարությանը՝ Ի ԴԵՄՍ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Մի քիչ չինացի եղեք օրենքներ և որոշումներ կայացնելուց առաջ...
Չինական, կորեական կայսրերը, թագավորները դարեր շարունակ ունեցել են արմատացած, անգամ օրենքով ամրագրված հետաքրքիր ավանդույթներ, սովորույթներ: Կայսրերն ու թագավորներն ունեցել են կայսերական, թագավորական արտեր, դաշտեր, որոնք կոչվել են սրբազան արտեր: Արքունիքը պարտավորվում էր տարին երկու անգամ այցելել այդ արտերը և զբաղվել հողագործական աշխատանքներով` գարնանացան, բերքահավաքային աշխատանքներ: Ըստ այդ երկրների՝ հողագործությամբ զբաղվողները, շփվելով հողի հետ, ազնվանում, մաքրվում և մաքրագործվում էին: Ավանդույթի, սովորույթի հիմնական իմաստն այն էր, որ արքունիքը կարողանում էր անմիջականորեն շփվել երկրագործական աշխատանքների հետ: Արքունիքը քաջատեղյակ էր լինում գյուղացու ծանր աշխատանքին, հաղորդակից էր դառնում հողագործության բոլոր դետալներին: Այդ ամենից հետո կատարվում էր մանրակրկիտ հաշվարկ, և նոր այս ամենից հետո հարկվում էր գյուղացու բերքը:
Հուսամ՝ գրառումս ընկալելի էր ՀԱՅ ժողովրդի հոգսերով ապրող և ժողովրդի մասին մտածող հայրենական մեր վարչապետի համար:

Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը