Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Դ!եմ եմ թիմ»–ն առաջարկում է բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին: Նրանք կոչ ենք անում նաև գործատուներին միանալ իրենց, քանի որ սա բոլորի խնդիրն է:
Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ:
Երթի միջոցով նաև կոչ են անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:
Երթը տեղի է ունենալու հետրյալ երթուղով՝
Ժամը 12:00-ին՝ Կրթության և Գիտության նախարարության շենք (Վերնիսաժի այգի)–Հանրապետության փողոց-Կառավարության շենք-Իտալիայի փողոց-Կենտրոնական բանկ-Քաղաքապետարան-Խորենացու փողոց-ՊԵԿ։
Այսօր Իրավունքի նվաճման երթն է տեղի ունենալու