Գարնանային նստաշրջանը ՀՀ ԱԺ–ում բավական խոստումնալից է։ Երեք օր է, ինչ խորհրդարանն սկսել է իր աշխատանքները, բայց արդեն պարզ է, որ խորհրդարանական մեծամասնությունը, բացի «դեմ» ու «կողմ» կոճակ սեղմելուց, այլ բանի ունակ չէ ո՛չ անել, ո՛չ խոսել։ Ընդդիմության փաստարկված ելույթներին Հանրապետական մեծամասնությունը ոչինչ չի կարողանում պատասխանել։ Հուզացինիկախառն պատասխաններ են միայն հնչում հանրապետականների կողմից, Գալուստի ականջը կանչի։ Ցիտում եմ. «Դո՞ւք մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչ որոշումներ կայացնենք»,–ասել է Սահակյանը՝ ի պատասխան ընդդիմության այն առաջարկին, որ գազի խնդրի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կնպաստի գազային պատմության ու պարտքի գոյացման պատճառների ուսումնասիրմանը։ Մեծամասնությունը, բացի իր թվային առավելությունից, ոչ մի ասելիք չունի և ոչ մի հարցով։ Քաղաքագիտական տեսանկյունից բավական ողբալի է, երբ ոչ միայն փաստարկված, այլ ընդհանրապես ասելիք չկա։ Ասելիքի բացակայությունն ուղղակիորեն խոսում է ուժի հնարավոր կիրառման, օրենքների շրջանցման, իշխանության բռնազավթման և այլնի մասին։ Հայաստանն այսպես շարունակվելու դեպքում երկար չի դիմանա։ Հ.Գ. Ի դեպ, վաղը «Դեմ եմ» նախաձեռնության հերթական երթն է, չմոռանաք մասնակցել և տեր կանգնել Ձեր իրավունքներին։
Մերի Մովսիսյան
Գարնանային նստաշրջանը ՀՀ ԱԺ–ում բավական խոստումնալից է։ Երեք օր է, ինչ խորհրդարանն սկսել է իր աշխատանքները, բայց արդեն պարզ է, որ խորհրդարանական մեծամասնությունը, բացի «դեմ» ու «կողմ» կոճակ սեղմելուց, այլ բանի ունակ չէ ո՛չ անել, ո՛չ խոսել։ Ընդդիմության փաստարկված ելույթներին Հանրապետական մեծամասնությունը ոչինչ չի կարողանում պատասխանել։ Հուզացինիկախառն պատասխաններ են միայն հնչում հանրապետականների կողմից, Գալուստի ականջը կանչի։ Ցիտում եմ. «Դո՞ւք մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչ որոշումներ կայացնենք»,–ասել է Սահակյանը՝ ի պատասխան ընդդիմության այն առաջարկին, որ գազի խնդրի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կնպաստի գազային պատմության ու պարտքի գոյացման պատճառների ուսումնասիրմանը։ Մեծամասնությունը, բացի իր թվային առավելությունից, ոչ մի ասելիք չունի և ոչ մի հարցով։
Քաղաքագիտական տեսանկյունից բավական ողբալի է, երբ ոչ միայն փաստարկված, այլ ընդհանրապես ասելիք չկա։ Ասելիքի բացակայությունն ուղղակիորեն խոսում է ուժի հնարավոր կիրառման, օրենքների շրջանցման, իշխանության բռնազավթման և այլնի մասին։
Հայաստանն այսպես շարունակվելու դեպքում երկար չի դիմանա։
Հ.Գ. Ի դեպ, վաղը «Դեմ եմ» նախաձեռնության հերթական երթն է, չմոռանաք մասնակցել և տեր կանգնել Ձեր իրավունքներին։
Մերի Մովսիսյան