Լրահոս

07.08.2009 13:47


Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին 400 մլն դոլար հավելյալ գումար է հատկացրել

ԱՄՀ -ն ավելացրել է Վրաստանին  տրամադրվող վարկը 423 մլն դոլարի չափով։ Ի դեպ,  վրացական կողմը կարող է 148,4 մլն դոլարը ստանալ անմիջապես։ Հիմնադրամի տվյալներով՝ վրացական վարկն ընդհանուր առմամբ հասել է մինչև 1,17 մլրդ դոլարի, իսկ վերադարձման ժամեկտը 15 ամիս է՝ մինչև 2011թ. հունիսը։

Այդ միջոցները կուղղվեն օգոստոսյան պատերազմի հետևանքով վնասված վրացական տնտեսության վերականգնմանը։

Բացի այդ, ֆինանսական  միջոցները Վրաստանին անհարժեշտ են ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու համար։ ԱՄՀ տվյալներով՝ վրացական կողմին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև համաշխարհային բանկը  (85 մլն դոլար) և Ռուսաստանը  (500 մլն դոլար):

 

Այս խորագրի վերջին նյութերը