Քաղաքական

05.02.2014 15:57


Արամ Մանուկյանը «10:0 արեց» ՀՀԿ–ին (տեսանյութ)

Արամ Մանուկյանը «10:0 արեց» ՀՀԿ–ին (տեսանյութ)

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ 4 ոչիշխանական խմբակցություններն առաջարկել էին գազի պայմանագիրն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։

Նրանց հետաքրքրում էր մասնավորապես, թե որտեղի՞ց է գոյացել 300 մլն դրամ պարտքը, ինչո՞ւ է սահմանին գտնվող և սպառողին հասնող գազի սակագնի տարբերությունն այդքան մեծ, և ո՞վ է որոշել «Հայռուսգազարդի» 20% բաժնեմասի գինը։

Բայց երկու օր է՝ ՀՀԿ–ականներն այս հարցերի հստակ պատասխանները չէին տալիս՝ ընդգծելով, որ ԱԺ է գալու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ում և կարող են այդ հարցերն ուղղել, և ով կտա դրանց պատասխանները։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հենց այդպես էլ վարվել է։ Ռոբերտ Նազարյանը, սակայն, ներողություն է խնդրել և հայտարարել, որ չի կարող պատասխանել, քանի որ այդ հարցերն իր լիազորությունների շրջանակում չեն։

–Հենց դա էլ ուզում էի ապացուցել,–ընդգծել է Արամ Մանուկյանը,–երկու օր է՝ մեզ ասում էին՝ իրենց լիազորությունների շրջանակներում չէ, ձեզ ուղղենք մեր հարցերը։ Ես այս հարցերը տվեցի հենց դրա համար, որ ապացուցեմ՝ դրանք հենց խորհրդարանի՛ լիազորությունների շրջանակում են։ Ներող կլինեք, որ օգտագործեցի ձեզ հարց տալու իրավունքը նրանց պատասխանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը