Օգոստոսի 6-ին՝ ժամը 18.30-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 07 ԼԼ 922 պ/հ ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասից դուրս է եկել ու շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1974 թ. ծնված Ա. Ասատրյանը և ուղևորը՝ 1967 թ. ծնված Միշա Հովհաննիսյանը, ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարների կողմից ստանալով առաջին բուժօգնություն՝ տուժածները տեղափոխվել են Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ա. Ասատրյանի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Մ. Հովհաննիսյանինը՝ միջին ծանրության:
Աշոցքում մեքենա է շրջվել