Լրահոս

07.08.2009 11:37


Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել

«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիան բոլոր թույլտվությունները կտա շինարարության համար։ Այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Իգոր Սեչինը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո։

-Վարչապետները համաձայնել են շինարարության սկսման հարցում,-նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Թուրքական կողմը ռուսական բանակցողներին հավաստիացրել է, որ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները թուրքական կողմի ղեկավարությունը կպատրաստի մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը։

-Եթե բոլոր թույլտվությունները կան, ինչո՞ւ ձգձգել,-ասել է Իգոր Սեչինն ու հավելել, որ շինարարությունը կսկսվի մոտակա ժամանակահատվածում։

 

Այս խորագրի վերջին նյութերը