Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
«Ժողովուրդ»-ը գրում է. «Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ընդ որում, դեսպան Սարգսյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով և չինական յուանով։ Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո և 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ)։ Բացի այդ, դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով»։
Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
«Ժողովուրդ»-ը գրում է. «Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ընդ որում, դեսպան Սարգսյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով և չինական յուանով։
Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո և 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ)։ Բացի այդ, դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։