ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ վերջերս հակասահմանադրական օրենքների ու համաձայնագրերի տենդ է սկսվել։
–Արդեն մտածում եմ, որ ոչ թե գազային համաձայնագրերն ու կուտակային ռեֆորմն են հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունն է հակասում դրանց,-ԱԺ–ում հայտարարել է Բագրատյանը:
Մասնավորապես գազի պայմանագրի վերաբերյալ նա ընդգծել է, որ 45 տարով պայմանագիր չեն կնքում, որովետև հնարավոր չէ այդքան հաշվարկել սպառողական ինդեքսը և կանխատեսել գնաճը։
–Սա արկածախնդրություն է, վրիպում է, սա գրպան մտնել է, որը բերելու է Մայդանի,-հայտարարել է Բագրատյանը:
Իսկ մինչ այդ, դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Բագրատյանը նշել է, որ վերջին 4-5 տարում 3-4 հազար խանութ է փակվել։
–Դուքմիաշխատատեղբացումեք, տասը՝փակում: Տնտեսապեսակտիվբնակչություննայսկառավարությանօրոք 1 մլն 200 հազարիցդարձելէ 1 մլն: էսի՞նչեքանում, այսինքն՝ 200 հազարաշխատատեղեքխլում: Վայ, միհատընենցվատբառկա, բայցչեմասի,-խոսքն անավարտ է թողել Հ. Բագրատյանը:
Հրանտ Բագրատյան.
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ վերջերս հակասահմանադրական օրենքների ու համաձայնագրերի տենդ է սկսվել։
–Արդեն մտածում եմ, որ ոչ թե գազային համաձայնագրերն ու կուտակային ռեֆորմն են հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունն է հակասում դրանց,-ԱԺ–ում հայտարարել է Բագրատյանը:
Մասնավորապես գազի պայմանագրի վերաբերյալ նա ընդգծել է, որ 45 տարով պայմանագիր չեն կնքում, որովետև հնարավոր չէ այդքան հաշվարկել սպառողական ինդեքսը և կանխատեսել գնաճը։
–Սա արկածախնդրություն է, վրիպում է, սա գրպան մտնել է, որը բերելու է Մայդանի,-հայտարարել է Բագրատյանը:
Իսկ մինչ այդ, դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Բագրատյանը նշել է, որ վերջին 4-5 տարում 3-4 հազար խանութ է փակվել։
–Դուք մի աշխատատեղ բացում եք, տասը՝ փակում: Տնտեսապես ակտիվ բնակչությունն այս կառավարության օրոք 1 մլն 200 հազարից դարձել է 1 մլն: էս ի՞նչ եք անում, այսինքն՝ 200 հազար աշխատատեղ եք խլում: Վայ, մի հատ ընենց վատ բառ կա, բայց չեմ ասի,-խոսքն անավարտ է թողել Հ. Բագրատյանը:
7or.am