Այս ամենն արվում է «օֆշորային» սկանդալը թաքցնելու և արդարադատության իմիտացիա ստեղծելու համար
Հարցազրույց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ
–Խորհրդարանական 4 ոչիշխանական ուժերը առարկայական քայլեր են ձեռնարկում լայն համախմբման ճանապարհին: Դա է վկայում նաև գազի գնի ուսումնասիրման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկը, որը պետք է քվեարկության դրվի։ Կարո՞ղ ենք ասել, որ մտնում ենք քաղաքական նոր զարգացումների փուլ։
–Այն, որ երկրի առջև ծառացած լրջագույն մի քանի բնույթի խնդիրների շուրջ կարծես թե արդեն նկատելի է կոնսեսուս 4 խորհրդարանական քաղաքական ուժերի միջև, ակնհայտ է: Խնդիրների լուծման մեր մոտեցումները միասնական են, և ես սա լուրջ նախադրյալ եմ համարում շատ ավելի լայն քաղաքական օրակարգ ձևավորելու և ավելի լայն համախմբման համար: Եվ ուզում եմ հիշեցնել, որ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ մասին մեր վերջին համագումարում ասել է, որ երկրի առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, որ մեկ կամ երկու քաղաքական ուժ ի վիճակի չեն լինելու միայնակ լուծել, և անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական հասարակական կոնսոլիդացիա: Այսօր մենք տեսնում ենք, որ մի քանի լրջագույն մարտահրավերների շուրջ այդ կոնսոլիդացիան, նաև քաղաքացիական հասարակության (պարտադիր կուտակային կենսաթոշակն ի նկատի ունենալով) հետ, ստեղծվում է, և դա շատ կարևոր է: Առանց ժողովրդի աջակցության՝ որևէ քաղաքական ուժ որևէ խնդիր չի կարողանալու լուծել: 4 ոչիշխանական ուժերի համախմբումը բավականին արդյունավետ կշարունակվի. համենայնդեպս, դրա նախադրյալները ես տեսնում եմ, և առաջիկայում մի քանի այլ միասնական նախաձեռնություններով մենք հանդես կգանք, որոնց հիմքում կլինեն առաջնային խնդիրներ՝ ժողովրդի շահերից բխող։
–Ի՞նչ կասեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ աշխատողներից կուտակային կենսաթոշակները գանձող և ֆոնդերին վճարող գործատուներին պարտաճանաչ համարելու հայտարարության վերաբերյալ։
–Ի սկզբանե ինձ համար ակնհայտ էր, որ դա պարզունակ թակարդ է: ՍԴ-ն չի կասեցրել վճարումները: Նա ընդամենն ասում է, որ պատժամիջոցներ չեն կիրառվի այն գործատուների ու կազմակերպությունների հանդեպ, ովքեր իրենց վճարումները, կուտակային մասնահատումները չեն հանել: Դա չի՛ նշանակում, որ ՍԴ-ն կասեցնում է պարտադիր կուտակայինի դրույթը, և մինչև մարտի 28-ը վճարումը չպետք է կատարի: Նա ասում է՝ ով չկատարեց, նրա հանդեպ պատժամիջոցներ չեն կիրառվի: Ակնհայտ է, որ բոլոր պետական կառույցներն արդեն իսկ իրենց մասնահատումներն հանել են: Ես ունեմ հստակ տեղեկատվություն, որ հստակ հրահանգ է եղել իշխանությունների կրունկի տակ գործող մասնավոր կազմակերպություններին, որ իրենք ևս կուտակայինի մասնահատումներն անեն: Խոսքը վերաբերում է ընդամենը մեկ-երկու մասնավոր կազմակերպության, որոնք մինչև մարտի 28-ն այդ մասնահատումը պարտադիր կուտակային ֆոնդին չեն հանի: Դրա համար է անհասկանալի մնում ՍԴ–ի որոշմամբ հրճվանքը, որ ՍԴ-ն գտնվեց իր բարձունքի վրա: Ոչ՛, ՍԴ-ն հերթական անգամ գտնվեց նույն նժարին, որի վրա եղել է այս տարիների ընթացքում՝ սպասարկելով ներկա իշխանության շահերը:
–Գալուստ Սահակյանի առաջարկած և խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված 11 (5 տեղ ՀՀԿ–ին, 2 տեղ՝ ԲՀԿ–ին և մեկական տեղ՝ մյուս խմբակցություններին) անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողովի կազմի վերափոխումը չի՞ խոսում այն մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը նորից գնում է իշխանության կենտրոնացման ու մենաշնորհի։
–Այո՛, այդպես է լինելու միշտ, քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ: Կա քաղաքական ուժի պարզ թվաբանական մեծամասնություն: Բնականաբար, իրենք առաջնորդվում են այն տրամաբանությամբ, որ թվով շատ են, որոշիչ փաթեթն իրենց ձեռքում է: Իրենք էլ կայացնելու են որոշումները: Դրա պարզ ապացույցն էր նաև երեկ. հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը, երբ խորհրդարանական մեծամասնությունը նախորդ նստաշրջանի վերջում բախվեց իր համար «դիսկոմֆորտ» իրավիճակի, արագ փորձեց շտկել այն ու հարմարեցնել իրենց: Ստեղծել ջերմոցային պայմաններ, որտեղ չի լինի որևէ ընդդիմախոս: ԲՀԿ–ն և մեր գործընկերները հայտարարեցին, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: Երկրում առկա է մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, սա է իրականությունը:
–Այս կառավարությունն այնքան է խախտել ՀՀ օերնքները... ցանկացած օրենքի երկրում այսպիսի կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ: Կառավարությունն իր համար ստեղծել է խաղի կանոններ, որոնք ՀՀ սահմանադրությունից, օրենքներից բարձր են: Նրանք առաջնորդվում են սեփական խաղի կանոններով: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք միասնական ուժերով փորձել կոտրել խաղի այդ կանոնները՝ ասելով, որ ՀՀ–ն ունի օրենքներ, և իրենց խաղի կանոնները չեն կարող լինել Սահմանադրությունից և օրենքներից բարձր:
–Ի՞նչ կասեք «օֆշորային» վերջին զարգացումների վերաբերյալ. ԱշոտՍուքիասյանըկարծեսթեքավությաննոխազդարձավ:
–Թող չփորձեն ինչ-որ մեկին մոլորեցնել և արդարադատության իմիտացիա ստեղծել՝ ընդամենը գործիքի դեր կատարող Աշոտ Սուքիասյանին դատապարտելով: Միանշանակ, նա ընդամենը գործիք է: Չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի որևէ քաղաքացի, ով կհավատա Աշոտ Սուքիասյանի՝ առանց վարչապետի լիազորության և իմացության գործարքներ անելուն: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է «օֆշորային» սկանդալը թաքցնելու և արդարադատության իմիտացիա ստեղծելու համար։

–Ինչպես՞ եք գնահատում կառավարության՝ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը՝ շրջանցելով շարժական և անշարժ գույքի վաճառքի ընթացակարգը։
–Այս կառավարությունն այնքան է խախտել ՀՀ օերնքները... ցանկացած օրենքի երկրում այսպիսի կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ: Կառավարությունն իր համար ստեղծել է խաղի կանոններ, որոնք ՀՀ սահմանադրությունից, օրենքներից բարձր են: Նրանք առաջնորդվում են սեփական խաղի կանոններով: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք միասնական ուժերով փորձել կոտրել խաղի այդ կանոնները՝ ասելով, որ ՀՀ–ն ունի օրենքներ, և իրենց խաղի կանոնները չեն կարող լինել Սահմանադրությունից և օրենքներից բարձր:
–Ի՞նչ կասեք «օֆշորային» վերջին զարգացումների վերաբերյալ. Աշոտ Սուքիասյանը կարծես թե քավության նոխազ դարձավ:
–Թող չփորձեն ինչ-որ մեկին մոլորեցնել և արդարադատության իմիտացիա ստեղծել՝ ընդամենը գործիքի դեր կատարող Աշոտ Սուքիասյանին դատապարտելով: Միանշանակ, նա ընդամենը գործիք է: Չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի որևէ քաղաքացի, ով կհավատա Աշոտ Սուքիասյանի՝ առանց վարչապետի լիազորության և իմացության գործարքներ անելուն: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է «օֆշորային» սկանդալը թաքցնելու և արդարադատության իմիտացիա ստեղծելու համար։
Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը