Լրահոս

07.08.2009 11:33


Հակերային հարձակման են ենթարկվել «LiveJournal», «Twitter» և «Facebook» կայքերը

Հուլիսի 6-ն  արձանագրվել է մեծածավալ Ddos-հարձակում «LiveJournal.com», «Twitter» և «Facebook» խոշորագույն կայքերի վրա։

Ինչպես նշված է «Twitter»-ի կարգավիճակ-բլոգում, Մոսկվայի ժամանակով ժամը 18։30-ից կայքի էջում թշնամական բայթերի հոսքեր են երևացել։ Համաշխարհային գործակալությունները հայտնում են, որ նմանատիպ խնդիր է առաջացել նաև «Facebook» կայքում։ Ինչ վերաբերում է «LiveJournal» կայքին, ապա այն անհասանելի է եղել Մոսկվայի ժամանակով ժամը 16։00-18։00-ը։ «Sup Fabrik»-ի ներկայացուցիչ  Բորիս Օվիչնիկովը, ում պատկանում է «Живой журнал»-ը, «Ведомости» թերթին ասել է, որ «Живой журнал»-ի սեփական սերվերները նորմալ են աշխատել, և խնդիրն առաջացել է ծառայության և ինտերնետ-մատակարարների միջև։ Նա ենթադրել է, որ ինչ-որ տեղ կապի գլխավոր աղբյուրի հետ առաջացել է տարանցման խնդիր, կամ էլ ինչ-որ մեկը կազմակերպել է հակերային  DdoS-հարձակում։

Ըստ «ИноСМИ.Ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը