Լրահոս

04.02.2014 15:27


Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Յուրաքանչյուր տարի փետրվարի 4-ին աշխարհը նշում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:

Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները և հասարակության, քաղաքական գործիչների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման կարևորության վրա:

Այս տարվա «Մերկացնենք սուտը» նշանաբանի ներքո ակնհայտ կդառնան շրջանառող առասպելներն ու ապատեղեկատվությունը, որոնց պատճառով նվազում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը, ինչն էլ խոչընդոտում է կանխարգելումը: Թերևս կարևոր է արմատախիլ անել քաղցկեղի անկանխելիության և անբուժելիության վերաբերյալ համընդհանուր տեսակետը: Յուրաքանչյուրս, որպես մեր առողջության և դրա պահպանման համար պատասխանատու, պետք է գիտակցենք առողջ ապրելակերպի ու վատ սովորույթների բացառման անհրաժեշտությունը: Քաղցկեղի զարգացման դեպքում հատկապես կարևոր է ծխախոտի օգտագործումից խուսափելը, ինչպես նաև մեր օրգանիզմի կողմից ահազանգերի ձևով մեզ հասնող ախտանշանների դեպքում հնարավորինս վաղ բժշկի դիմելու գիտակցումը: Այս դեպքում հիվանդության վաղ հայտնաբերումը բուժման արդյունավետության գրավականն է:

Հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են, և բժշկագիտության զարգացումը կարող է իրականություն դարձնել ամենաանհավանական թվացող բուժման մեթոդները, մինչ այդ խորհուրդ ենք տալիս չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները և վարել առողջ ու ակտիվ կենսակերպ:

Այս խորագրի վերջին նյութերը