Լրահոս

04.02.2014 13:08


Քաղաքագետ. «ՄՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը երեք լուրջ խնդրի առջև կկանգնի»

Քաղաքագետ. «ՄՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը երեք լուրջ խնդրի առջև կկանգնի»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտնել է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը երեք լուրջ խնդրի առջև կկանգնի՝ կբարձրանան ապրանքների գները, խնդիրներ կծագեն ինքնիշխանության հետ, բացի այդ, ԼՂ հիմնախնդրի հարցում Հայաստանի շահերը չեն համընկնի ՄՄ անդամ երկրների շահերի հետ:

«Այն, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում գները կբարձրանան, հայտարարել է հենց Ֆինանսների նախարարությունը: Ներկրվող եվրոպական ապրանքների գները կբարձրանան, քանի որ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից, կդառնան երրորդ երկիր»,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը