Սահակաշվիլին չի կորցնում ՆԱՏՕ–ին անդամակցության հույսը
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաղորդել է, որ իր երկիրը «շարունակելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը. քաղաքական այդ ուղեգծին այլընտրանք չկա»։
-Քաղաքական այս ուղեգիծն ընտրել է բնակչության զգալի մեծամասնությունը 2008թ. հունվարի 5-ի հանրաքվեի ժամանակ,-ասել է Սահակաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։-ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական ուղեգծի այլընտրանք կարող է լինել միայն Վրաստանի զինաթափումը և կապիտուլյացիան, ինչն անիմաստ է և անհնար։
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը նույնպես սատարում է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը։