Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի խորհրդարանի պատգամավոր է առաջադրվել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Գերագույն ազգային ժողովի 13-րդ համագումարի պատգամավոր է առաջադրվել։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ օրենսդիր մարմնի ընտրությունները նախատեսված են մարտի 9-ին։ Կիմ Չեն Ընն առաջադրվել է Պհենյանի 111-րդ ընտրաշրջանում, որտեղ ընտրողների մեծամասնությունը զինվորականներ են։ Գերագույն ազգային ժողովը բաղկացած է 687 խորհրդականից։ Պատգամավորները տարին մեկ անգամ հավաքվում են մայրաքաղաքում, որպեսզի մեկօրյա նիստում հաստատեն երկրի բյուջեն և առավել կարևոր օրինագծերը։