Մեկնաբանություն

04.02.2014 10:45


«Նախաձեռնողական» քաղաքականությունն ու «համեստ» ապրելակերպը

«Նախաձեռնողական» քաղաքականությունն ու «համեստ» ապրելակերպը

Երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի աթոռին և Տիգրան Սարգսյանին նշանակեց վարչապետ, սկսվեց հսկայական քարոզարշավ։ Իրական քաղաքականությանը փոխարինելու եկավ իմիտացիան։

Սերժ Սարգսյանը որդեգրեց «Ես մի այլ կարգի նախաձեռնող եմ, սաստիկ արևմտամետ ու բարի» կարգախոսն ու անցավ գործի։

Տիգրան Սարգսյանին վերապահված էր աստվածավախի, բարեպաշտի, տերտերական առոգանությամբ բարեշրջումներից խոսողի ու համեստ ապրելակերպ քարոզողի ֆունկցիան։

Կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի ցանկացած «նախաձեռնողականություն» ավարտվում է, լավագույն դեպքում, Կրեմլի «պադվալում», իսկ վատագույն դեպքում՝ Գյուլիստանի մատույցներում։

ՀՀ արտաքին քաղաքական «նախաձեռնողականությունն» արտահայտվում է նաև նախարար Էդուարդ Նալբանդյանի շուրջերկրյա ճանապարհորդություններով։ Բնականաբար, պետության հաշվին։

Մարկո Պոլոյի հետքերով գնացող արտգործնախարարի հետաքրքրությունների դաշտում են հայտնվել Վիետնամը, Պանաման, Լիման, Կուբան և մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ պետություններ։ Թե ում է պետք «վոյաժող» այս նախարարը, միայն Սերժ Սարգսյանը կիմանա։ Մեկ էլ Խավիեր Սոլանան, ով մոտիկից տնտղել և փորձության էր ենթարկել Էդիկի բազմաչարչար այտերը։

Ինչ վերաբերում է համեստ ապրելակերպին ու մյուս բլեֆներին, ապա Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման շրջանում պետական միջոցները մսխվեցին նախադեպը չունեցող ագահությամբ։ Նրանց ապրելակերպն այնքան համեստ է, որ Կիպրոսի օֆշորից ու ցողունային բջջից այն կողմ չի անցնում։ Դե, իսկ բիոզուգարանները վերածվել են սիամական զույգի համեստ ապրելակերպի և բարեպաշտության մասին վկայող բիոկոթողների։

Թե ինչ կլինի այս ամենի վերջը, նկարագրելու կարիք չկա։ Պաշտոնական վիճակագրական տվյալները խոսում են բոլորիս փոխարեն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը