Աշխարհ

04.02.2014 10:46


Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների, եթե ընդդիմության հետ համաձայնության չգա

Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների, եթե ընդդիմության հետ համաձայնության չգա

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, եթե դա մնա երկրում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու միակ ժողովրդավարական միջոցը։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն ICTV հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքերով՝ ճգնաժամի ուժային լուծում չի նախատեսվում, արտակարգ իրավիճակի մասին էլ խոսք չի գնում։ Միրոշնիչենկոն հավելել է, որ առկա են հնարավորություններ՝ ուժային մեթոդով ազատելու վարչական հաստատությունները, անգամ Մայդանը, բայց նախագահը երբեք այդպիսի քայլի չի գնա։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը