Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով ձկնաբուծարանների 30%-ը դադարեցրել է աշխատանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաև ձկնաբուծության ոլորտի վրա։ Արարատի և Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի պաշարների նվազման հետևանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, որպեսզի կարողանան պոմպերով ջուր մղել դեպի ջրավազաններ։
Այս իրավիճակի արդյունքում ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկայումս դադարեցրել է աշխատանքը։ «Սնանկացման ճանապարհով են գնում, ձկնաբուծարանները ունեն նաև վարկային մեծ պարտավորություններ և հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,–«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեց «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը։
Նրա ներկայացմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել նաև ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։