Լրահոս

07.08.2009 10:30


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստանում է պատվաստումներ սկսել H1N1 վիրուսի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստանում է պատվաստումներ սկսել H1N1 վիրուսի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութերի պատրաստման նախաձեռնության տնօրեն Մերի-Պաուլ Կիենը հայտարարել է, որ H1N1 վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ կլինի սեպտեմբերին։ Նրա խոսքերով՝ պատվաստանյութի պատրաստման աշխատանքներն ընթանում են ծրագրված ժամկետների շրջանում։

-Ավելի վաղ առկա դժվարությունները, կապված վարակի բացիլների դեմ պատվաստանյութի բազմացման հետ, իսպառ վերացել են, և առաջին արդյունքները կերևան սեպտեմբերին,- ասել է Կիենը։

Այս տվյալների հիման վրա ԱՀԿ-ն կորոշի պատվաստման գործընթացի այն կարգը, թե որքա՞ն պատվաստանյութ է անհրաժեշտ H1N1 վիրուսը կանխարգելելու համար, ինչպես նաև կընտրվի մարդկանց այն խումբը, որն առաջինը պետք է պատվաստվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը