Լրահոս

07.08.2009 10:20


Վրաստանը հաշվետվություն է ներկայացրել Հարավային Օսիայի պատերազմի վերաբերյալ

Վրաստանը հաշվետվություն է ներկայացրել Հարավային Օսիայի պատերազմի վերաբերյալ

Վրաստանի կառավարությունը 190 էջանոց հաշվետվություն է ներկայացրել՝ կապված «ՌԴ-ի կողմից Վրաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ագրեսիայի հետ»։ Գրքի տեսքով և անգլերեն ու վրացերեն լեզուներով հրատարակված հաշվետվությունը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, ներառում է նաև այն նյութերը, որոնցից հանված է «գաղտնի է» գլխագիրը։ Գիրքը բաղկացած է 9 գխից։ Դրան կցված է նաև խտասկավառակ, որը հակամարտության հետ առնչվող ձայնատեսանյութեր է պարունակում։ Բացի այդ, խտասկավառակում ներառված են նաև ռուսական զինվորականների ռադիոխոսակցությունները, որոնք նախկինում գաղտնի էին պահվում։

Ըստ «Новости-Грузия»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը