Մի՛ մոռացեք, որ իրական կյանքում ձեր մեջքին կանգնած մարդ գրեթե չկա...
Համակարգը կամաց-կամաց ավտորիտարից վերածվում է տոտալիտարի: Հերիք չէ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում ԱԺ-ում և բառիս բուն իմաստով անդադար թքում է ոչ իշխանական խմբակցությունների կարծիքի վրա, հիմա էլ ուզում է հաշվիչ հանձնաժողովն իր վերահսկողության տակ վերցնել:
Հարգելի՛ անկուշտներ ջան, թեև զուտ ֆորմալ առումով դուք մեծամասնություն եք կազմում ԱԺ-ում, բայց մի՛ մոռացեք, որ իրական կյանքում ձեր մեջքին կանգնած մարդ գրեթե չկա, իսկ ոչ իշխանական 4 խմբակցությունների մեջքին ոնց էլ լինի-չլինի մոտ 1.5 միլիոն մարդ (եթե ոչ ավել) կանգնած հաստատ կա: Եվ էդ մարդկանց երեսին անդադար ձեր արհամարհանքը շպրտելով (իսկ ԱԺ-ի 4 խմբակցությունները էդ մարդկանց ներկայացուցիչներն են ԱԺ-ում, և, արհամարհելով ոչ իշխանական խմբակցությունների կարծիքը, դուք փաստացի արհամարհում եք էդ ուժերի էլեկտորատը), հաստատ լավ բանի չեք հասնի:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքի էջից