Ռուսաստանը նպաստում է Հարավային Կովկասի ողջ մասշտաբով Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակության բարձրացմա՞նը
Թուրքիայում կայացել է այդ երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի և Սերգեյ Շմատկոյի հանդիպումը։ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են համաձայնագիր ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Ս. Շմատկոն հայտնել է նաև սենսացիոն բնույթի իրադարձությունների հնարավորության մասին՝ միջկառավարական համաձայնագրի կնքում Սամսուն-Ջեհյան նավթատարի նախագծի շրջանակներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև փաստաթղթային նախապատրաստում «Հարավային հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ։
Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մտադիր են քննարկել Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի կառուցման, Թուրքիա՝ ռուսական գազի մատակարարման համաձայնագրի երկարաձգման և «Երկնագույն հոսք-2» նախագծի իրականացման հնարավություններին վերաբերող հարցեր։ Եթե այս ամենը կայանա և համապատասխան համաձայնագրերի տեսք ստանա, ապատեղին կլինի խոսել երկու երկրների էներգահամակարգերի միավորման մասին։ Ավելին, դա ակնհայտորեն բարձրացնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը Հարավային Կովկասի ողջ մասշտաբով։ Իսկ եթե Մոսկվան և Անկարան համաձայնեն համատեղ մասնակցություն ունենալ «Nabucco» գազատարի նախագծում, ապա արդեն տեղին կլինի խոսել նաև աշխարհաքաղաքական մակարդակի առաջընթացի մասին։
Ռուսաստանը նպաստում է Հարավային Կովկասի ողջ մասշտաբով Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակության բարձրացմա՞նը
Թուրքիայում կայացել է այդ երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի և Սերգեյ Շմատկոյի հանդիպումը։ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են համաձայնագիր ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Ս. Շմատկոն հայտնել է նաև սենսացիոն բնույթի իրադարձությունների հնարավորության մասին՝ միջկառավարական համաձայնագրի կնքում Սամսուն-Ջեհյան նավթատարի նախագծի շրջանակներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև փաստաթղթային նախապատրաստում «Հարավային հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ։
Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մտադիր են քննարկել Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի կառուցման, Թուրքիա՝ ռուսական գազի մատակարարման համաձայնագրի երկարաձգման և «Երկնագույն հոսք-2» նախագծի իրականացման հնարավություններին վերաբերող հարցեր։ Եթե այս ամենը կայանա և համապատասխան համաձայնագրերի տեսք ստանա, ապա տեղին կլինի խոսել երկու երկրների էներգահամակարգերի միավորման մասին։ Ավելին, դա ակնհայտորեն բարձրացնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը Հարավային Կովկասի ողջ մասշտաբով։ Իսկ եթե Մոսկվան և Անկարան համաձայնեն համատեղ մասնակցություն ունենալ «Nabucco» գազատարի նախագծում, ապա արդեն տեղին կլինի խոսել նաև աշխարհաքաղաքական մակարդակի առաջընթացի մասին։
Ըստ «Ռեգնում»-ի